Եվրոպական առաջնորդները Կանադայում կայանալիք «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովում կփորձեն Իրանին վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ՝ որպես միջնորդ ներգրավելով Պարսից ծոցի առաջնորդներին: Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարները պատրաստվում են բանակցություններ վարել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ՝ պարզելու համար՝ արդյոք Իրանը կկատարի՞ ԱՄՆ-ի պահանջը՝ դադարեցնել ուրանի հարստացումը երկրում, ինչը Թեհրանի համար նախկինում կարմիր գիծ էր։               
 

Նիկոլ Փաշինյանը Սոչիում հանդիպել է Տիգրան Սարգսյանի, Իգոր Դոդոնի հետ

Նիկոլ Փաշինյանը Սոչիում հանդիպել է Տիգրան Սարգսյանի, Իգոր Դոդոնի հետ
14.05.2018 | 17:11

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սոչիում հանդիպել է ԵԱՏՄ հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ԵԱՏՄ գագաթաժողովի օրակարգային հարցերին: Զրուցակիցները քննարկել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցության հետագա զարգացմանն ու անդամ պետությունների միջև հարաբերությունների ընդլայնմանը վերաբերող այլ հարցեր:


Նիկոլ Փաշինյանը և Իգոր Դոդոնը քննարկել են հայ-մոլդովական փոխգործակցության հարցեր: Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակում Հայաստանի վարչապետը հանդիպում է ունեցել նաև ԵԱՏՄ-ում դիտորդ պետության կարգավիճակ ունեցող Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ: Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է համարել նոր թափ հաղորդել երկկողմ տնտեսական փոխգործակցությանը և ընդգծել է, որ այն չի համապատասխանում քաղաքական հարաբերությունների մակարդակին: «Մենք պետք է համապատասխան քայլեր իրականացնենք տնտեսական ոլորտում համագործակցությունը խթանելու ուղղությամբ: Այդ առումով, կարևորում եմ երկկողմ միջկառավարական հանձնաժողովի ակտիվ գործունեությունն ու առաջիկայում նիստի անցկացումը»,- ասել է Փաշինյանը՝ հիշեցնելով Մոլդովայում դեսպանություն բացելու Հայաստանի կառավարության որոշումը: Դոդոնը շնորհավորել է Փաշինյանին Հայաստանի վարչապետ ընտրվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ պաշտոնավարման ընթացքում:

Դիտվել է՝ 1300

Մեկնաբանություններ